Последние новости

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ. NATURAL REVERB-Ի ՈՒ ՀԿԵ-Ի ՆԱԽԱԳԻԾԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Natural Reverb նախագիծը նախաձեռնել են հայկական ժողովրդական «Րուրի» օրորոցային երգի վրա հիմնված նոր տեսահոլովակի ստեղծում: Հոլովակը նկարահանվել է «Երևան» երկաթուղային կայարանի շենքում, որն առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև հիմնական դահլիճի յուրահատուկ ակուստիկայով:

 

«Րուրի»-ի հեղինակներն այն նվիրել են Արցախյան պատերազմում զոհված ու անհայտ կորած զինվորներին:

«Ձայնագրումը ոչ միայն տեխնիկական աշխատանք է, այլև հուզական կարեկցանք: Եվ «Րուրի» օրորոցային երգի կատարումով, այս հոլովակով մենք փորձեցինք օգնել մեր հասարակությանը կենտրոնացնել ուժերը Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո», - ասում է նախագծի հեղինակ Արթուր Գեղամյանը:

Երգը կատարում է Նազիկ Բաղդասարյանը, չելեստա՝ Գարիկ Գևորկի:

Natural Reverb նախագիծը միակն է Հայաստանում, որը պատրաստում է երաժշտական ​​տեսահոլովակներ առանց արհեստական «հավելումների»՝ օգտագործելով միայն շենքերի կամ տարածքների բնական ակուստիկա (հնչերանգ): Նախագծի հիմնական նպատակն է երգարվեստով «կենդանացնել» ճարտարապետական կառույցները և ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաներին զուգահեռ չպետք է մոռանալ բնականության մասին, քանի որ երգի հիմնական բաղադրիչը վոկալն է:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

  • ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ
    2025-05-20 16:49

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։