ԵՐԱՆՈՒՀԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ MISS EARTH ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Երանուհի Մելիքյանը Հայաստանը ներկայացրել է Miss Earth «Միսս Երկիր 2020» գեղեցկության միջազգային մրցույթում։ Այս մասին հաղորդում է ԵՊԲՀ-ի կայքում:
«Աշխարհում կա ավելի քան 70 հազար գեղեցկության մրցույթ. դրանցից լավագույն 4-ը՝ Miss World-ը, Miss Universe-ը, Miss International-ն ու Miss Earth-ն են։ Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի ներկայացուցիչը լինել նման հեղինակավոր միջազգային մրցույթում։ Այս տարի աշխարհի բոլոր գեղեցկության մրցույթները չեղարկվել էին Covid-19 համավարակի պատճառով: Միայն Miss Earth-ը փորձեց այլընտրանքային լուծում գտնել՝ պատմության մեջ առաջին անգամ մրցույթն անցկացնելով օնլայն տարբերակով։ Պայմանագիրը կնքվել է և մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի սկզբին՝ մինչ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմը»,- մանրամասնել է Երանուհի Մելիքյանը:
Նրա խոսքով, մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 29-ին։ Չնայած պատերազմական իրավիճակում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես դժվար էր, բայց սովորողին հաջողվում է պատվով ներկայանալ, բարձրաձայնել մեր երկրի պատերազմական իրավիճակի մասին, ծանոթացնել մեր տեսակին և մշակույթին։
Հայաստանի ներկայացուցիչը ազգային տարազի փուլում արժանանում է բրոնզե մեդալի:
«Արդյունքը եղավ ազգային տարազի փուլում բրոնզե մեդալը։ Նրանք մեկնաբանեցին, որ Հայաստանի ներկայացուցիչը կարծես արտահայտեր իր ազգի սրտի տրոփյունը և որ նա շատ համահունչ էր իր ազգային հագուստի հետ։ Տարազը ընտրել էինք «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ այդ դժվար պահին մեզ տրամադրեցին Արցախի լավագույն տարազներից մեկը»,- պատմել է ԵՊԲՀ սովորողը:
Նշվում է նաև, որ Երանուհու եղբայրը կամավորների շարքում էր և գտնվում էր առաջնագծում պատերազմի օրերին։
«Ապրում էինք ամեն օրվա զանգով։ Դա կհասկանան նրանք, ովքեր պատերազմի դաշտում հարազատ ունեին: Հասկացա, որ եթե նա մարտընչում է այնտեղ, մենք պարտավոր ենք պայքարել այստեղ: Սկսեցինք այդ հարթակը օգտագործել մեր երկրում տիրող իրավիճակի մասին մյուս մասնակից 89 երկրին տեղեկացնելու համար։ Բոլոր ուղիղ եթերների ընթացքում իմ գլխավերևում երևում էին Հայաստանի և Արցախի դրոշները։ Ես հաճախ էի խոսում պատերազմական իրավիճակի մասին: Եվ դա տվեց որոշակի արդյունք։ Նրանք սկսեցին արդեն իրենք հետաքրքրվել ներկա իրավիճակով»,- հավելել է կլինիկական օրդինատորը:
Նորաձևության բնագավառում Մելիքյանն իր քայլերը սկսել է 13 տարեկանից: Նշում է, որ սիրով է համատեղում երկու մասնագիտությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.