Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիան միանում է իշխանության հրաժարականի կոչին
Հայաստանի վնասվածքաբանների ւ օրթոպեդների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ւ նրա կառավարության հրաժարականը: Yerkir.am-ը հրապարակել է հայտարարության տեքստը։
Արցախյան երրորդ պատերազմի կապիտուլյացիոն պայմանագիրը ւ դրա հետւանքով ստեղծված իրավիճակը աղետալի են Հայաստանի ւ Արցախի համար: Բժիշկները միշտ եղել են պետության ւ ժողովրդի կողքին՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը, անելով հնարավորը ւ անհնարինը: Եվ այսօր, բացի բժիշկ լինելուց, մենք նաւ քաղաքացիներ ենք՝ նվիրված մեր հայրենիքին:
Հայաստանի վնասվածքաբանների ւ օրթոպեդների ասոցիացիան, ի դեմս ինձ՝ նախագահ բ.գ.դ., պրոֆեսոր Վաչագան Այվազյանի, ձայների ճնշող մեծամասնությամբ միանում է ներկայիս իշխանությունների հրաժարականի կոչին ւ այս հարցը համարում խիստ հրատապ: Մենք գտնում ենք, որ հայ ժողովուրդը կարող է գտնել արժանի առաջնորդ՝ երկիրը այս աղետալի վիճակից հանելու համար: Հանուն Հայաստանի, Արցախի ւ Սփյուռքի ապագայի:
Հարգանքով՝ բ.գ.դ. պրոֆեսոր, ԲԳԱ ակադեմիկոս, Հայաստանի վնասվածքաբանների ւ օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Պետրոսի Այվազյան։
Հիշեցնենք, որ հայ բժշկական համայնքն օրեր առաջ տարածած հայտարարությամբ ւս պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը բաց է միանալու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.