Human Rights Watch․ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը պատերազմական հանցագործություն է
Հեղինակավոր Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կազմակերպությունը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել:
«Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ապացույց են նրա, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»,- նշված է հոդվածում:
HRW-ին հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ին տված հարցազրույցում նշել է, թե եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության արդյունք:
Հոդվածագիրը հիշեցրել է, որ եկեղեցու հրթիռակոծման արդյունքում վիրավորում են ստացել նաև տեղանքում այդ պահին աշխատանքներ իրականացրած լրագրողները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.