Արայիկ Հարությունյանը խմբագրվել է իր ուղերձը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում ու դուրս գալ քաղաքականությունից։ Նրա ուղերձում շտկումներ են կատարվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Ուղերձի առաջին տարբերակում նշված էր.
«Գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։
Շտկումներից հետո ուղերձի այդ հատվածը վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«Գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։
Արցախյան պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Հարութ Մնացականյանը Facebook-ի իր էջում գրել է, որ նոյեմբերի 25-ից ԱՀ-ում երկար տարիներ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող և Արցախի ներկայով ու ապագայով հետաքրքրված մի խումբ անձանցով սկսել են «Սա մեր վերջին խրամատն է» խորագիրը կրող պայքարը, որի շրջանակում հանրության լայն խմբերի ներկայացուցիչների հետ երկարատև քննարկումների արդյունքում ձևավորվել ու Արայիկ Հարությունյանին է ներկայացվել հանրային պահանջ, ըստ որի` Արցախի նախագահը պետք է ուղերձով դիմի ժողովրդին՝ արձանագրելով, որ մերօրյա Արցախի իշխանությունները հայտնի պատճառներով սպառել են հանրության վստահությունը և լեգիտիմ ու վստահելի քաղաքական իշխանություն ձևավորելու առաջին իսկ հնարավորության պահին ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվեն արտահերթ համապետական ընտրություններ:
Մնացականյանը նշել է, որ այս օրերի ընթացքում ԱՀ գործող նախագահի հետ տարբեր ֆորմատներով տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ, որոնց արդյունքում իրենց առաջադրած պահանջները մնացել են անփոփոխ և անսակարկելի։
«Այսօր ԱՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ խոստացված ուղերձով, որում «դիվանագիտորեն» փորձ արվեց շրջանցել հանրային տրամադրություններն ամբողջացնող հիմնական պահանջը՝ ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրությունների կազմակերպումը և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը։ Մենք անմիջապես արձագանքեցինք հիշյալ «դիվանագիտական հնարքին», որից հետո րոպեներ անց ուղերձի տեքստը ուղղվեց»,– գրել է նա։
Մնացականյանի շեշտել է` իրենց պայքարն այսքանով չի ավարտվում, և հետևողական են լինելու ուղերձում նշված բոլոր կետերի անշեղ իրացմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-27 19:44
Возможное принятие Азербайджаном решения об отправке гуманитарной помощи в Донбасс важно для российского общественного мнения. Об этом заявил глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин на встрече с делегацией Милли меджлиса Азербайджана во главе с председателем комитета по международным отношениям и межпарламентским связям Самедом Сеидовым, передает ТАСС.
-
2024-05-27 19:42
Все задержанные оппозиционные активисты, которые 27 мая пытались перекрыть улицы Еревана и требовали отставки премьер-министра Никола Пашиняна, отпущены на свободу. Об этом сообщает пресс-служба МВД республики.
-
2024-05-27 19:40
Россия рассчитывает на поддержку Азербайджана в подготовке к открытию генконсульства РФ в Степанакерте, она начнется в ближайшее время.
-
2024-05-27 19:39
Многочисленные послания, полученные Ираном от различных стран после гибели президента Эбрахима Раиси в авиакатастрофе, свидетельствуют об успехе Тегерана во внешней политике и интересе мирового сообщества к роли Ирана на мировой арене. Об этом в ходе еженедельного брифинга заявил представитель МИД Ирана Насер Канаани. Его слова приводит РИА Новости.