Последние новости

ՌԴ ՊՆ-ը հերքել է Փաշինյանի հայտարարությունը․ Ռուս խաղաղապահներն չեն ընկել շրջափակման մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ռուս խաղաղապահներն ընկել են շրջափակման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ՊՆ-ից հայտարարել են. «ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ժամանակ»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ