Ուզում ենք երաշխիքներ ունենալ, որ թշնամին չի կրակի․ սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք անհանգստացած են սահմանների անվտանգությամբ։ Նշում են, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարարության մեջ ասվում էր, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները դրա մասին չեն վկայում։
«Մենք ուզում ենք երաշխիքներ ունենալ, որ վաղը կամ մյուս օրը թշնամին այս ճանապարհի վրա չի կրակի, որովհետև տարիներ առաջ դրա փորձը կար, երբ կրակում էին, առևանգում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհը փակած Նվերը։
Ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի։ Այս պահին տեղում ոստիկաններ կան, որոնք փորձում են բանակցել են նրանց հետ, որպեսզի ճանապարհը բացվի։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.
-
2025-07-16 11:15
Президент Азербайджана Ильхам Алиев не слишком заинтересован в установлении мира с Арменией. Мир между сторонами может быть достигнут лишь путём внешнего давления на Азербайджан.