Հայրենիքի փրկության շարժում․ Սա պետական դավաճանության հերթական դրսևորում է
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:
Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիայի հայտարարության առաջին կետի համաձայն .«Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Հայտարարության մեջ Ադրբեջանին հանձնվող տարածքները ներկայացվում են հայտարարության բացառապես 2-րդ և 6-րդ կետերով, ուր խոսքը գնում է միմիայն Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների և Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (Լաչինի նախկին շրջան) հանձման մասին:
Այս հայտարարության մեջ որևէ կետում անգամ ակնարկ չկա Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնման մասին, ընդ որում նոյեմբերի 10-ի դրությամբ պահպանվում էին այդ շրջաններից որոշակի մասեր և կարևորագույն դիրքեր, որոնք երաշխավորում էին Սյունիքի, այդ թվում` Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կապան քաղաքի հարակից գյուղերի անվտանգությունը:
Դավաճանի կողմից Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնումը, որը ակնհայտ դուրս է կապիտուլյացիայով ստանձնած պարտավորությունների շրջանակից, վկայում է, որ այս դավաճանական ռեժիմը փորձում է ոչ միայն խայտառակ ձևով մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլև կախվածության մեջ դնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Ադրբեջանի քմահաճուքից՝ հանձնելով Զանգելանի և Կուբաթլիի նախկին շրջաններից մնացած հատվածները, որոնք Սյունիքի անվտանգության երաշխիքներ էին, մինչդեռ նման պահանջ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկար։
Զորքերը, ըստ տխրահռչակ հայտարարության, մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում, բացառությամբ Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների և Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (նախկին Լաչինի շրջան), ինչն էլ հիմք ընդունելով, զինված ուժերը, հատկապես կամավորականները, անսասան կանգնած են եղել նշված դիրքերում։ Սակայն հայրենանվեր ուժերին հարկադրում են նորանոր տարածքներ զիջելով նահանջել՝ փոխանցելով Հայաստանի իշխանության հրահանգը, ինչը, անխոս, ստվերային համաձայնության արդյունք է։
Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հերթական բացահայտ դրսևորում»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-12 17:07
С территории у Матенадарана стартовало молодежное шествие к площади Республики в Ереване, где в 18:30 начнется общенациональный митинг во имя Родины.
-
2024-05-12 08:36
Гражданин Вазген Арутюнян в рамках онлайн-беседы «5 вопросов Армену Ашотяну» задал политзаключенному, вице-президенту РПА Армену Ашотяну вопрос о церемонии инаугурации президента России Владимира Путина 8 мая и отсутствии Никола Пашиняна и Ильхама Алиев на последовавшем параде. Гражданин спросил: "Ни Никол, ни Алиев не едут на инаугурацию и "парад", но они встретятся с Путиным 8 мая. Что это за игра? Какие последствия все это будет иметь?"
-
2024-05-12 08:32
Президент Азербайджана Ильхам Алиев недавно допустил, что в будущем Армения сможет покупать азербайджанский газ, связав это с реалиями, которые могут настать после возможной нормализации отношений между Азербайджаном и Арменией и вероятного подписания мирного договора. Следом за этим спикер парламента Армении Ален Симонян назвал гипотетическое «проведение газопровода из Азербайджана и Ирана и покупка у них газа очень хорошими вариантом», пояснив при этом, что обсуждения пока не ведутся.
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.