Последние новости

Տունը հրկիզել են ոչ թե Կապանում, այլ Ադրբեջանին հանձնվող գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող Սպիտակաշեն գյուղը մնացել է սահմանի այն կողմում։ Այժմ էքսկավատորը սահմանագիծն է փորում:

 


Կապան քաղաքում մարդիկ իրենց տները չեն հրկիզել. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով՝ մի տուն հրկիզվել է Կապանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Քաշաթաղի շրջանի Սպիտակաշեն գյուղում։ Խորհրդային տարիներին այն Ադրբեջանական ԽՍՀ Զանգելանի շրջանի կազմում էր՝ Հայկական ԽՍՀ սահմանին մոտ։ Սպիտակաշենը Կապանի օդանավակայանից մի քանի հարյուր մետր, իսկ Կապան քաղաքից մոտ 2 կմ հեռավորության վրա է։

«Գյուղում մի քանի տուն է եղել, որոնցից մեկն այրել են», - նշում է մեր թղթակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել այն մասին, որ Կապանի բնակիչները սկսել են այրել իրենց տները:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ