Հայտնի է Վարդաշատ գյուղում գազանաբար սպանված 80-ամյա կնոջ ինքնությունը
Արցախի Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է կնոջ դի։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, դա նույն գյուղի 80-ամյա բնակչուհի Նինա Դավիթյանի դին է։ Պաշտպանի թիմն այս եզրահանգմանն է եկել փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում։
«Փորձաքննության նախնական տվյալներով՝ կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք»,- նշված է պաշտպանի գրառման մեջ։
Նրա տեղեկացմամբ՝ 80-ամյա Նինա տատիկն ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից:
Բեգլարյանի խոսքով՝ ինքնությունը վերջնականապես կհաստատվի ԴՆԹ հետազոտության արդյունքներով:
Պաշտպանը նաև հավելում է, որ Նինա տատիկի ամուսնու ճակատագրի մասին մինչև օրս որևէ տեղեկություն չկա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 18:27
Фонд государственных интересов Армении (ANIF) был создан в 2019 году с большими ожиданиями - привлечь крупные иностранные инвестиции, стимулировать масштабные проекты и развивать инфраструктуры.
-
2025-05-02 18:25
Программа развития ООН (ПРООН) прекращает свою деятельность в Азербайджане.
-
2025-05-02 18:23
Иран не приемлет угроз от США, а также давления Вашингтона на партнёров Тегерана. Об этом говорится в заявлении внешнеполитического ведомства Исламской республики.
-
2025-05-02 18:20
Министерство иностранных дел Грузии направило дипломатическую ноту в Международную организацию гражданской авиации в связи с недопустимостью осуществления международного воздушного сообщения Москва-Сухуми, сообщает «Новости Грузия».