Ռուբեն Մելիքյան. Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան
Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Դավաճանի խարան չկրելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին օգնելու համար, մենք՝ տասնյակ փաստաբաններ, երեկ մեր մասնագիտական լիակատար աջակցությունն առաջարկեցինք ձեզ, «ստիպմա՛ն» ենթարկվող հայրենակիցներ, և, այո՛, այդ հայտարարության հետքերով մեզ արդեն եղել են դիմողներ։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ բացատրվել է՝ ում դիմել եթե ստիպում են, և հետո ոչ ոք չասի՝ «մեզ ստիպեցին և մենք քայլեցինք»։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ ամեն ինչ մանրամասն ու բազմիցս բացատրվել է՝ ինչպես եղավ ազգային աղետը, և հետո ոչ ոք չասի՝ «մենք մոլորյալ էինք և մենք քայլեցինք»։ Մոլորյալ լինելու ժամանակներն արդեն անցել են։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։
Բայց իհարկե ընտրությունը ձերն է։ Անձամբ ես կողմ եմ, որ ԲՈԼՈՐ Շուշի հանձնող ստահակներն ինքնաբացահայտվեն, և ուրախ եմ, որ առանձին լրատվականներ արդեն իսկ հայտարարել են, որ լուսանկարելու են «դավաճանների երթի» ԲՈԼՈՐ մասնակիցներին։
ՀԳ. Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին։ Հենց առաջին շարքում։ Սկզբից մինչև վերջ։ Իսկ վերջը Եռաբլուրի դարպասներն են»,-գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.