Սենոր Հասրաթյան․ Ապշում եմ այն պահից, երբ Նիկոլին կողքից հուշում են իր գիրկն առնել անհայր մնացած մանուկին
Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում... Ապշում եմ այդ մարդկանց մտածողությունից, այն մենահատ «Նիկոլ» գոռոցից, որ, առանց արձագանքի, մարվում էր Եռաբլուրի սուրբ տարածքում ամփոփված մեր հայրենյաց նահատակների լռության հորիզոնում... Ապշում եմ այն պահից, երբ Նիկոլին կողքից հուշում են իր գիրկն առնել անհայր մնացած մանուկին, իսկ ապա նաև խոնարհվել ու համբուրել այրիացած կնոջ ձեռքը... Այո, հենց այն կնոջ, ով այդ վիճակում է հայտնվել նույն իր՝ «գերագույնի» ապաշնորհ քաղաքականության արդյունքում...
Ապշում եմ այն թափորի համաքայլից, ով հլու-հնազանդ ուղեկցելով «գերագույնին»՝ գոնե, հայացքով չի հուշում, որ ինքն այդ շարքում է հայտնվել ստիպված...
Եվ վերջապես ապշում եմ, թե ինչպես կարելի է մեկի առաջնորդությամբ գնալ այնտեղ, որտեղ նրան չեն սպասում ոչ միայն որդեկորույս ծնողները, այլև, ամենայն հավանականությամբ, երկնային անսահմանությունից երկրային մեղավորներիս հետևող նահատակ հերոսները...
Հերոսներ, ովքեր այսօրվա տխուր իրականության մեջ ստացվում է, որ «զոհվել են հանուն ոչնչի...»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).