Կոնգրեսը ԱՄՆ հետախուզությանը կոչ է անում զեկույց ներկայացնել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Կոնգրեսը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում մանրամասն զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ Ադրբեջանին և Հայաստանին ռազմական օգնության ազդեցության և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար դրա հետևանքների մանրակրկիտ վերլուծությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Մենք ողջունում ենք պահանջը, որ ազգային հետախուզության տնօրենը Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնապես հաշվետու լինի Կոնգրեսի առաջ, ԱՄՆ հետախուզական միության բոլոր ռեսուրսներն օգտագործելով հայտնաբերելու համար Արցախի դեմ և հայ-ադրբեջանական սահմանին ուժ կիրառում նախաձեռնողին»,- ասել է ANCA-ի ներկայացուցիչ Արամ Համբարյանը: «Մենք վստահ ենք, որ այդ զեկույցն ու փաստերը, որոնք նա կհաստատի Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի վերաբերյալ, ամուր հիմք կլինեն, որով Բայդենի եկող վարչակազմը կարող է պաշտոնապես դադարեցնել Թրամփի վարչակազմի ոչ ողջամիտ ծրագիրը 120 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերման մասին նավթով հարուստ և կոռումպացված երկիր Ադրբեջանին և Ալիևների դաժան ընտանիքին»:
Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հայտը ներառված է 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախօրեին ավելի վաղ COVID-19-ի խթանման միջոցառումների փաթեթին զուգահեռ:
2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության օրինագիծը ներառում է նաև Թուրքիային ԱՄՆ ռազմական օգնության երկու հիմնական սահմանափակում. F-35 օդանավերի փոխանցման համար միջոցների արգելափակում և Թուրքիայի նախագահի Պաշտպանության վարչությանը (TPPD) օգնության դադարեցում՝ ի պատասխան 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.