Последние новости

ԱԻՊԾ․ Հայտնաբերվել է ևս 14 զոհված զինծառայողի աճյուն

Հադրութից և Ջաբրայիլից որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել 14 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր 2 ջոկատ աշխատում է Հադրութում, 2 ջոկատ Ջաբրայիլում, 1 ջոկատ Մարտունիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:

Հունան Թադևոսյանի խոսքով` մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1061 զոհված զինծառայողի աճյուն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ