Երևանում սպասվում է ինտենսիվ ձյուն, ջերմաստիճանը կնվազի մինչև -12
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց:
Դեկտեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Ամենացուրտ եղանակը սպասվում է ուրբաթ գիշերը և կիրակի Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում, որտեղ կանխատեսվում է -20...-25 աստիճան։
Երևանում դեկտեմբերի 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-27-ըսպասվում է առանց տեղումների եղանակ։ Ուրբաթ և շաբաթ օրը ցերեկային ժամերին սպասվում է -1...-3 աստիճան, կիրակի` 0...-2։ Դեկտեմբերի 25–ին գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի` հասնելով -8...-10 աստիճանի, դեկտեմբերի 26–ին և 27–ին գիշերը կանխատեսվում է -10...-12, տեղեկացնում է Newsarmenia.am-ը ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».