ՀՀ-ում կիրականացվի ձմեռային զորակոչ և զորացրում
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստի ժամանակ կքննարկ ձմեռային զորակոչի և զորացրման հարցը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
Ինչպես նշվում է որոշման նախագծում, որը զեկուցվելու է կառավարության նիստի ժամանակ, «հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինծառայողները, ովքեր ավարտել են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունը, զորացրվելու են մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում հանձնարարվել է հաստատել ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանը, որը նախատեսում է, որ զինված ուժերի համալրումը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության ենթակա քաղաքացիների կողմից կիրականացվի 2021 թ. փետրվարի 8-ից մարտի 31-ը ներառյալ և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողների զորացրում ՝ հունվարի 7-ից փետրվարի 14-ը ներառյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».