Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին
Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացել է սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր:
2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, անյուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երևանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին և 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000): «Արարատի» կազմում նա անցկացրել է 242 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ: Արկադի Անդրեասյանը 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 18:51
Армяно-американская журналистка Ана Каспарян в интервью с Такером Карлсоном на платформе Tucker Carlson Network, вышедшем 25 июля 2025 года, рассказала о войне 2020 года в Арцахе, этнической чистке армян со стороны Азербайджана, разрушении древних армянских церквей, роли Израиля в вооружении Азербайджана, Геноциде армян и выживании армянской диаспоры в Сирии, Ливане, Иране и США, сообщает Zartonk Media.
-
2025-07-29 17:55
Апелляционный суд изменил меру пресечения в отношении бывшего мэра Ванадзора Самвела Дарбиняна и его брата Сейрана Дарбиняна. Об этом Sputnik Армения сообщил его адвокат Рубен Акопян.
-
2025-07-29 17:53
Турецкая компания Baykar на прошлой неделе провела симуляции полетов БПЛА на границе с Арменией, пишет тг-канал "Поствойна".
-
2025-07-29 17:51
Бывший главнокомандующий ВСУ, а ныне посол Украины в Великобритании Валерий Залужный — предпочтительный кандидат на пост президента Украины, и на альпийском курорте фактически "прошли выборы нового президента", сообщает пресс-бюро Службы внешней разведки Российской Федерации.