Համայնքապետեր․ Որոտանի և Շուռնուխի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին
Որոտանի տարածքից մի հատված անցնում է Ադրբեջանին: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանից:
Օհանջանյանը ներկայացրեց, որ գյուղից որոշ տարածքներ, բնակելի շենքեր, օբյեկտներ անցնում են Ադրբեջանի տարածք: Սահմանազատումը տեղի է ունեցել GPS-ով: «Սա միշտ մեր տարածքն է եղել, բայց հիմա հակառակորդին ենք տալիս: Իմ եղբոր տունը, օբյեկտը ևս այդ տարածքում է մնում և հիմա առանց ռուս խաղաղապահների նա չի կարող իր տանը մոտենալ, իրերը հավաքել: Այդ տարածքում շատերը այգեգործությամբ էին զբաղվում, տարբեր տարածքներից դեռ շատ վաղուց եկել էին, հիմա ոչինչ էլ չի մնում»:
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ևս հայտնել էր, որ ադրբեջանցիները GPS-ով նշումներ են արել գյուղում, ըստ այդմ գյուղի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին։
«Թուրքը եկավ, իր GPS-ով նշումներն արեց, ըստ որի՝ տակի թաղը անցնում է իրենց տարածք»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է»,-ասաց նա և նշեց, որ թուրք սահմանապահները եղել են մեր ԱԱԾ-ի և ռուսների հետ:
«Մինչ այդ բանավոր կերպով ասել են, որ այդ տները լինելու են հայկական: Գուցե էլի հայկական են, ընտիր կառավարություն է, կարող է մի հատ այնպիսի դիվանագիտություն դրսևորել, որ թուրքը «մանթրաշից մեռնի»»,-ասաց նա և նշեց, որ կառավարությունից իրենց ոչինչ չեն ասել, իրենք սահմանապահ են և իրավունք չունեն հեռանալ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, նա նշեց, որ չի լսել վարչապետի հայտարարությունը: «Վերջին ասողը ինքն է, և քանի դեռ ինքն է, անորոշ է լինելու: Հանած զորքը, որ տարան, մեզ անտեր թողեցին, կարող են գալ, մեզ փրկել»,-ասաց նա և նշեց, որ այդ տան բնակիչները անելանելի վիճակում են:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.