ՌԴ կառավարությունը ՊՆ-ին լրացուցիչ միջոցներ է հատկացրել
Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան, գրում է TASS-ը։
«Գործող օրենսդրությանը համապատասխան, խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջետային միջոցների լրացուցիչ բաշխման հաշվին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համապատասխան որոշումներ է կայացրել», - ասել է Շևցովան:
Նշվում է, որ լրացուցիչ վճարներ են նախատեսվում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը մասնակցող անձնակազմի համար:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների գործողությունները նպաստեցին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդասիրական աղետի կանխմանը: Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքը լիովին վերահսկվում են ռուս խաղաղապահների ստորաբաժանումների կողմից, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 17:36
Министр иностранных дел Индии Шри Викрам Мисри в среду провел специальный брифинг и выступил с заявлением по поводу «Операции Синдур».
-
2025-05-07 17:34
В последние дни после дождей по улицам Еревана текут ручьи, образуются огромные лужи и озера, а подземные переходы оказываются затопленными. Социальные сети переполнены фото и видео, на которых запечатлены последствия дождей в армянской столице.
-
2025-05-07 17:33
Новым председателем правящей партии «Грузинская мечта – демократическая Грузия» стал действующий премьер-министр Ираклий Кобахидзе, пишет Sputnik Грузия.
-
2025-05-07 17:31
Фракция правящей партии "Гражданский договор" Национального Собрания Армении выдвинула кандидатуры Арменуи Арутюнян, Ашота Айрапетяна и Анаит Абрамян на должность члена Высшего судебного совета (ВСС).