Դատախազությունը պահանջում է զերծ մնալ Մայր Աթոռի բնականոն գործունեությունը խաթարող քայլերից
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ այն մասին, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.
«Առանձին դեպքերում այդ կոչերում օգտագործվել են նաև վիրավորական, ըստ էության, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններ:
Հարգանքով մոտենալով օրենքով չարգելված հավաքներ անցկացնելու քաղաքացիական իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններին՝ այդուհանդերձ, նման արտահայտությունները, ձևակերպումներն իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջում է զերծ մնալ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություններ անելուց և այդպիսիք արդարացնելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը, ս. Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների:
Նախազգուշացնում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները նման դրսևորումները կասեցնելու և կանխելու համար, իսկ այդպիսիք տեղ գտնելու և հանցավոր բնույթ կրելու դեպքում դրանցում ներգրավվող բոլոր անձինք անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).