«Փաստ». ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒ ՄԵՐՁԻՇԽԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԱՐՇԱՎ ՍԿՍԵԼ ՄԻՊ-Ի ԴԵՄ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան:
Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երևի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաև դրանից առաջ) և հետ պատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է:
Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռևս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը:
Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.