Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՇԱՏԵՐԴ ՄԵՂԱՎՈՐ ԵՔ ՆԻԿՈԼԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շատերդ մեղավոր եք իրեն իշխանության բերելու համար, քչերս՝ բավականաչափ կատաղի դրա դեմ չպայքարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Բոլորիս համար ճակատագրական որոշումներ կայացնելու մենաշնորհը Նիկոլինն է, բայց չգիտես ինչու, երբ իր որոշումների հետևանքով աղետ է լինում, պարզվում է «բոլորս ենք մեղավոր»։
Իր իսկ հռչակած «տնտեսական հեղափոխությունը» տապալվե՞ց։ «Բոլորս ենք մեղավոր»։
Կովիդի դեմ պայքարը տապալվե՞ց։ «Բոլորս ենք մեղավոր»։
Պատերազմը խայտառակ պարտվեցինք, հազարավոր կյանքեր կորցրինք, Արցախը կորցրինք, երկիրը պատառ առ պատառ տալիս են թշնամուն... «Բոլորս ենք մեղավոր»։
Բայց որոշակի ճշմարտություն իր ասածում կա. բոլորս ենք մեղավոր, որ լկտի ու տգետ դավաճանը բոլորիս համար ճակատագրական որոշումներ ընդունելու հնարավորություն է ստացել։
Շատերդ մեղավոր եք իրեն իշխանության բերելու համար, քչերս՝ բավականաչափ կատաղի դրա դեմ չպայքարելու համար։
Պատերազմի ավարտից հետո շատ եմ ասել, որ սա հետո մեզ է մեղադրելու, որ իրեն ռադ չարեցինք։ Այդպես էլ եղավ։
Իսկ առջևում նոր խայտառակ զիջումներ են...»,– գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".