Արթուր Ղազինյան. Ղարաբաղում զորամասերը պատրաստ չէին պատերազմի`չնայած հետախուզության տվյալներին
Ըստ առկա տվյալների` Ղարաբաղում պատերազմի մեկնարկի օրվա եւ ժամի վերաբերյալ ռազմական հետախուզությունից ստացված տեղեկատվության հիման վրա, Հայաստանում «ռազմական դրություն» եւ «թիվ մեկ մարտական պատրաստություն» էր հայտարարվել: Զորքերը դուրս են բերվել զորանոցներից, ամբողջ ամունիցիան, տեխնիկան եւ զինամթերքը դուրս է բերվել զինանոցներից: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» թեմայով համաժողովին հայտարարեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ եւ հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, իրավապահ մարմիններին կոչ արեց ուշադրություն դարձնել որոշ հանգամանքներին: «Եղել են ռազմական հետախուզության երեք պաշտոնական ծանուցումները պատերազմի մեկնարկի օրվա եւ ժամի վերաբերյալ, թե՞ ոչ: Քանի՞ անգամ է այդ մասին զեկուցվել Գլխավոր շտաբին, ապա` երկրի քաղաքական ղեկավարությանը: «Ռազմական դրությունը» եւ «թիվ մեկ մարտական պատրաստությունը» Ղարաբաղում շատ ավելի շուտ են չեղարկվել, քան Հայաստանում:
Այս հանգամանքը պետք է ստուգվի համապատասխան քննչական մարմնի կողմից: Զինվորները շարունակում էին մնալ զորանոցներում, պահեստներից զինամթերք չէր հանվում, եւ, ըստ առկա տեղեկատվության, պատերազմը սկսելուց հետո առաջին ժամերին պահեստներում հսկայական քանակությամբ զինամթերք էր ոչնչացվել: Մենք մեծ թվով զոհեր ենք ունեցել: Դրանք այն զինվորներն էին, ովքեր այդպես էլ չէին լքել իրենց զորանոցները: Նրանք շարունակում էին քնել եւ չեն հասցրել որեւէ կերպ արձագանքել: Այս պայմաններում զինվորներին զորանոցներում պահելը ռազմական հանցագործություն է»,- շեշտեց Ղազինյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.