Արման Թաթոյան․ Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում հետպատերազմական փուլում մարդասաիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում:
Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, Թաթոյանն այս մասին ասաց հունվարի 12-ի ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը արգելվում է, նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է։ Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա ևս, ըստ էության, պատերազմական հանցագործություն է»,- ասաց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ այս ամենը ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, որոնց պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.