ՆԵՂԱՑԿՈՏ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ
Ահավոր նեղացկոտ դատախազ է բաժին ընկել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Շատ է վիրավորվել վերջինիս այն ռեպլիկից, որ ինքը «հանձնողներից մեկն է»։ Խոսքը Շուշիի՝ արցախյան շարժման խորհրդանիշի, հայ ռազմիկի հաղթանակի խորհրդանիշի մասին էր։ Նիկոլի ու ընկերախմբի ջանքերով այսօր անարգված խորհրդանիշի։
ԵՎ ԱՀԱ ԴԱՏԱԽԱԶ ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆԵՂԱՑԱՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ։ Սաստիկ նեղացավ խեղճն ու ընկավ հիստերիայի մեջ։ Ասել է թե՝ այդ ո՞նց, ինքը ո՜ւր, Շուշին ո՜ւր։ Իբր՝ ինքը երբեք չի պաշտպանել Շուշին հանձնողներին. քիչ էր մնում գլխով առաստաղին զարկվեր հույզերի առատությունից... Բա ի՞նչ էիր կարծում։ Իրավացի է Ռոբերտ Քոչարյանը, իրավացի է Յուրի Խաչատուրովը, երբ ասում են, որ դուք դավաճանի հանցակիցներն եք։ Իրավացի են, որովհետև երկուսուկես տարի շարունակ քո նմանների օգնությամբ պատահական մարդն ու ուսապարկերի է՛լ ավելի պատահական իր թիմը արել են ամեն ինչ, որ վարկաբեկեն Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, ի չիք դարձնեն այն։
Ի դեպ, ինչպե՞ս է այդտեղ մեր Սասուն Միքայելյանը, հենց նա, որը հերոսություն ցուցաբերեց՝ հարձակվելով Էդմոն Մարուքյանի վրա, նա, որը «հեղափոխությունը հաղթանակից ավելի կարևոր» հռչակեց։ Ամեն ինչ լա՞վ է, Սասուն ջան։ Ինչ-որ վաղուց քեզանից ձայն-ծպտուն չկա։ Ապաքինվել ես վերջապես ծանր վերքերից, այսօր հանդիպել պաշտպանության նախարարի հետ... Այ, հետաքրքիր է, կրկնե՞լ ես նրա համար քո հանճարեղ միտքը։ Չէ՞ որ վայել չէ քեզ պես կտրիճ տղուն հրաժարվել սեփական խոսքերից։ Հենց թեկուզ տղայական հասկացողություններից ելնելով։
Ահա ուրեմն, երկուսուկես տարի շարունակ անում էիք ամեն ինչ՝ բերդը հանձնելու համար։ Հասաք ուզածին։ Իսկ հիմա պարզվում է, որ դու կապ չունե՞ս։ Դու պարզապես կատարում ես աշխատանքդ, քանի որ պրոֆեսիոնա՞լ ես: Մխիթարի՛ր քեզ, մխիթարիր... Ո՛չ, դու և բոլոր նրանք, ովքեր այս երկուսուկես տարիներին սողացել են երկրի գլխավոր ոչնչության առաջ, կրում եք պատասխանատվության ձեր բաժինը։ Եվ դեռ հարց է, թե ով է ավելի մեղավոր. հանրապետության գլխավոր ուսապարկը, թե՞ նրանք, ովքեր ներբողներ էին ձոնում նրան ու աջակցում գործով։
Իհարկե, մենք ամեն ինչ հասկանում ենք։ Դուք Նիկոլին չէիք սատարում, այնպես չէ՞, դուք հավատում էիք երկրի լուսավոր ապագային, հավատում էիք կապտելու աստիճան, նախկին ռեժիմի արատները մերկացնող բերանից թուք ու փրփուր շաղ տալու աստիճան... Ուզում էիք, որ լավ լինի, բացառապես՝ որ լավ լինի. մենք հասկանում ենք, բա ո՜նց։ Եվ իհարկե, ձեր մեղքը չէ, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ռուսաստանցի մի քաղաքական գործչի մոտ։ Կամ, ավելի պարզ ասած, ամեն ինչ արվեց մարմնի այն մասով, որով երկրի գլխավոր պոպուլիստը սոսնձվել է աթոռին ու ոչ մի կերպ պոկ չի գալիս։
Բարեգործական մեկ-երկու ծրագրի մասնակցելը չի քավում ձեր մեղքը։ Թեև հասկանալի է, որ դա սրտաճմլիկ անձնազոհություն է, երբ հաց եք գնում ձեր ջանք ու շնորհքով փախստական դարձած արցախցիներից։ Ա՜խ, որքան վեհաբարո եք, երբ նվերներ եք ընծայում տունուտեղից զրկված արցախցի երեխաներին։ Գլուխ ենք խոնարհում ձեր բարության ու գթասրտության առջև, շնորհակալ ենք, որ ձեր սրտից պոկում եք կանաչ թղթադրամները…
Բայց եթե իսկապես ցանկություն կա գոնե մասամբ քավելու սեփական մեղքը գալիք սերունդների առջև, ինչում մեծապես կկասկածենք, ապա բնավ պետք չէ ընկնել հիստերիայի մեջ ու արդարանալ, թե իբր՝ Շուշին ո՜ւր, դուք ո՜ւր... Այլ պետք է լինել այն մարդկանց առաջին շարքերում, ովքեր, կարողացածի չափով, լավ թե վատ, բայց մոտեցնում են այն մարդու հեռացումը, որը երկրի գլխին իր իսկ բերած գլոբալ աղետի պայմաններում կառչած է մնում պաշտոնին և ծախված քայլակիցների իր թիմի հետ միասին մտադիր է գնալով ավելի խորը թաղել մեզ ճահճում։
Սեփական քայլերով մոտեցնել այն մարդու հեռացումը, որի իշխանության օրոք, կարծում եմ՝ դեբիլին էլ արդեն պարզ է, Հայաստանում չեն լինի դրական գործընթացներ։ Ոչ մի դրական գործընթաց։ Միայն շարունակական անկում ու փլուզում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:35
Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?
-
2025-06-17 09:29
Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.
-
2025-06-16 09:08
Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.
-
2025-06-14 09:55
Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-03 15:30
Հունիսի 3-ին տեղակլան ժամանակով 9:00-ին Միլանի Արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով: