Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին հայտնաբերվել է մեքենայում. Մանրամասներ
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին հայտնաբերվել է ավտոմեքենայում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն։
«2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում ատրճանակ է եղել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել):
ՔԿ–ն հայտնում է, որ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 11:09
Ускоренное формирование общих рынков энергоресурсов в ЕАЭС станет основой для равных условий экономической деятельности. Об этом вице-премьер Армении Мгер Григорян заявил на заседании Евразийского межправительственного совета в Кыргызстане.
-
2025-08-15 11:07
Представитель сборной Армении по боевому самбо Арман Аванесян (98 кг) завоевал золотую медаль на Всемирных играх 2025 в Китае. Об этом сообщает Федерация самбо Армении.
-
2025-08-15 11:05
В Чолпон-Ате (Кыргызстан) стартовало заседание Межправительственного совета Евразийского экономического союза (ЕАЭС).
-
2025-08-15 11:04
Сегодняшнее нелогичное решение Антикоррупционного суда показало, что в Армении нет правосудия. Но мы обязательно его восстановим. Об этом говорится в заявлении Совета по защите Самвела Карапетяна.