Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ բախումներ են եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում ընթանում է չարտոնված միտինգ, որի ընթացքում էլ արձանագրվել են բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև։
Մոտ չորս հազար մարդ մասնակցում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ակցիային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը։
«Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում չարտոնված միջոցառում է տեղի ունենում, մոտ չորս հազար մարդ է հավաքվել», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված ու խանգարում են տրանսպորտի երթևեկությանը։
ՕՄՕՆ-ը սկսել է հանել ցուցարարներին Պուշկինսկի հրապարակից։ Ոստիկանության աշխատակիցների վրա ձվեր ու պլաստիկի շշեր են նետել։ Ուժայինները մի քանի անգամ մահակներ են կիրառել։
Բացի այդ, ցուցարարները սկսել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ձնագնդիկներ նետել։ Ձերբակալումներ են սկսվել։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.