ԱԱԾ-ն ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի
Պաշտոնական մեկնաբանության համաձայն` պաշտոնյան մեղադրվում է Հայաստանում աշխատող գործարարներից խոշոր կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպես են ծառայության աշխատակիցները էկոնոմիկայի նախարարության շենքից բերման ենթարկում լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ին։
Ըստ տարածված տեսանյութի ու հաղորդագրության` նա մեղադրվում է Հայաստանում աշխատող գործարարներից խոշոր կաշառք ստանալու ու նրանց օգտին պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ:
ԱԱԾ-ն հայտնում է, որ` ՀՀ-ում գործող ընկերությունն Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ է ներմուծել և հայտարարագրել 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ:
Ավելի ուշ, սակայն, պարզել է, որ ներմուծված ադամանդների իրական արժեքը շուրջ 6 անգամ շատ՝ 420.000.000 դրամ
Դեպքի առթիվ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Իսկ ԱԱԾ-ում արդեն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, քիչ մաքսատուրք վճարելու և ստուգում չիրականացնելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին հրահանգել է կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել ադամանդյա քարերի ներկրման կեղծ հայտարարագիր, ինչը և վերջինը կատարել է:
Քրեական գործով ձեռք բերված անհերքելի ապացույցների և փաստերի ճնշման տակ նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունք: Իսկ նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 2021 թվականի հունվարի 26-ին բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Բերման են ենթարկվել նաև ադամանդները ներկրած ընկերության փաստացի սեփականատերերը և ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:
ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.