Պուտինը 5 տարով երկարաձգել է СНВ-3 պայմանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք է ստորագրել, ըստ որի՝ 5 տարով երկարաձգվում է Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը (ՌՀԶԿՊ կամ СНВ-3), հաղորդում է Կրեմլի կայքը:
«Նախագահը դաշնային օրենք է ստորագրել «2010 թվականի ապրիլի 8-ի՝ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման հարցով միջոցների մասին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև կնքված պայմանագրի երկարաձգման մասին Համաձայնագիրը վավերացնելու մասին»»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև СНВ-3 պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին: Այն նախատեսում Է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց և հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաև 1550 մարտագլխիկները և ծավալված և չծավալված 800 արձակման կայանքները:
2010 թվականին կնքված СНВ-3 պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2021 թվականի փետրվարի 5-ին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն հայտարարել էր ԱՄՆ-ի համար ոչ շահավետ և հայտարարել նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտության մասին՝ Չինաստանին բանակցություններին ներգրավմամբ: Թրամփի վարչակազմի հետ բանակցություններն անարդյունք էին անցել: Թրամփին փոխարինած Ջո Բայդենը կողմ է արտահայտվել այդ պայմանագրի երկարաձգմանն առանց հավելյալ պայմանների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.