Մեդվեդևը` ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը չդիտարկել որպես տարածաշրջանում «երկարաժամկետ քաղաքականության տարր»:
«Սա նույնպես ընդհանուր կայունացման տարր է։ Բայց ես սա չէի գնահատի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ դավադրության տեսություն չէի կառուցի»,-նշել է Մեդվեդևը ռուսաստանցի լրագրողների հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ին չի վախեցնում Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մեջ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել մեր տարածաշրջանում գոյություն ունեցող իրողությունները, իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը հարկավոր է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ։
«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը։ Եվ շատ մտերիմ երկիր է Ադրբեջանի համար։ Այդ գործոնն անհնար է անտեսել»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով, որոշում է կայացվել գործերի ընդհանուր վիճակի վերահսկողության հատուկ կենտրոն ստեղծելու մասին, որին մասնակցում են թուրք և ռուս ծառայողներ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին՝ Կիյամադինլի բնակավայրի շրջանում, 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.