ՍՈԹՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ 268 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՈՉ ՎՃԱՐՈՎԻ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ Է
Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին արդեն իսկ հայտնի դարձավ, որ Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրն աշխատելու է սահմանափակ քանակությամբ։ Արդյունքում, արդեն նախկին աշխատակիցներից մեզ տեղեկացրեցին, որ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են մնացել։
«Ադրբեջանցիները քարտեզներով եկան մտան հանքի տարածք, հետո էլ պարզվեց, որ դա էլ մերը չի, հանձնել ենք։ Հետո էլ ընկերությունից թուղթ տվեցին, որ կրճատվել ենք, գործի չենք գնալու։ Բա մենք ինչ անենք, ամեն աշխատող մի ընտանիք է պահում։ Իմ երեխեքին ես ինչով եմ կերակրելու, հաց առնելու։ Հարյուրավոր ընտանիքներ տարբեր ռայոններից մնացին սոված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հանքի աշխատակիցներից մեկը, որը դեկտեմբեր ամսից գործազուրկ է։
Հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Ընկերության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս պահին այն սահմանափակ քանակով է աշխատում։ Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա մեզ հայտնեցին, որ ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված, աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի.
«Ընկերության կողմից աշխատատեղերի կրճատման ծանուցում չի եղել։ Այս պահին 713 հոգի աշխատում է ընկերությունում, իսկ 268 հոգի ոչ վճարովի պարապուրդում են,նրանց հետագա ճակատագիրն անորոշ է։ Այն ինչ կարող է առաջարկել ընկերությունն այս պահին այն է, որ եթե այլ արտադրական մասերում լինում է թափուր հաստիք, առաջարկվում է պարապուրդում գտնվող անձանց, մինչև պարզ կդառնա նրանց հետագա ճակատագիրը»։
Ընկերությունից նաև փոխանցեցին, որ ամեն դեպքում առաջիկա մեկ տարում պարապուրդում գտնվող անձանց ճակատագիրն անորոշ կմնա, քանի որ բյուջեով արդեն իսկ հաստատվել են սահմանափակ աշխատատեղեր։
Դեռևս տարածքների սահմանազատման աշխատանքներն ավարտված չեն։ Սակայն, պարզ է, որ հանքավայրի արտադրական ծավալները նվազել են՝ տարածքները կորցնելու հետևանքով։ Թե որքան հատված է մնացել, որքանն ենք կորցրել, ընկերությունը դեռ չունի հաշվարկներ։ Ասում են՝ տարածքների չափագրումից հետո, նոր պարզ կլինի թե որքան է կազմում կորուստը՝ ըստ ծավալների և մասշտաբների։
Տնտեսագետ Հայկ Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հանքավայրի աշխատանքի ծավալի կրճատման հետևանքներն ավելի ակներև կլինեն մեկ-երկու տարվա ընթաcքում, երբ նվազեն բյուջե կատարվող մուտքերը։
«Կորուստը բավականին մեծ է եվ հետեվանքները երեվալու են ոչ միայն հիմա, այլև հետագայում։ Եթե ուշադրություն դարձնեք ՀՆԱ-ին, ապա այնտեղ իր ուրույն դերն ունի հանքարդյունաբերությունը։ Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա այն հարկային մուտքերի կառուցվածքով բարձր դիրքերում է և բյուջեի համալրման գործընթացում կարևորագույն դեր է խաղում։
Խնդիրները երևալու են հետագայում։ Այս պահին առավել ընդգծված են սոցիալական խնդիրները։ Ցանկացած բիզնես, երբ եկամուտները նվազում են, դա փոխանցվում է աշխատակիցներին։ Այս խնդրի ուղղությամբ պետք է ակտիվորեն աշխատի կառավարությունը՝ հետագայում խնդիրների խորացումը կանխելու ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։
Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, հանքավայրի սահմանափակ աշխատանքի արդյունքում ոչ միայն գործազրկությունն է աճում, այլև էապես տուժում է տնտեսությունը։ Մասնագետի խոսքով, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մաքսիմալ արագությամբ խորը վերլուծություն կատարել և խնդիրների մեղման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 09:31
Президент Ирана Масуд Пезешкиан заявил в воскресенье, что его страна никогда не стремилась к приобретению ядерного оружия и не будет стремиться к этому в будущем, сообщает Mehr.
-
2025-05-12 09:29
Министр финансов США Скотт Бессент и торговый представитель Джеймисон Грир заявили в воскресенье, что они достигли соглашения с Китаем о сокращении торгового дефицита США, описав «существенный прогресс» в переговорах с китайскими официальными лицами, но не сообщив никаких подробностей по завершении двухдневных переговоров в Женеве, сообщает Reuters.
-
2025-05-12 09:27
Индия отправит вторую партию зенитно-ракетных комплексов Akash в Армению в июле, пишет индийское агентство IADN.
-
2025-05-12 09:25
Президент Украины Владимир Зеленский заявил, что лично будет ждать российского президента Владимира Путина в Турции в четверг, 15 мая, сообщает РБК-Украина со ссылкой на заявление президента Украины.