Հարություն Կիվիրյանը տիեզերագնացների ջոկատի թեկնածուներից է
«Ռոսկոմոսի» տիեզերագնացների ջոկատում ընդգրկվելու թեկնածուներից մեկը 27-ամյա Հարություն Կիվիրյանն է։ Ինչպես հաղորդում է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը, որոշումն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 27-ին:
Տիեզերագնացների նոր ընտրության ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հունիսի 3-ին: Միջգերատեսչական հանձնաժողովը Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական փորձարարական կենտրոնին առաջարկել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում փորձարկող տիեզերագնաց նշանակել չորս մարդու:
Կիվիրյանի բացի, տիեզերագնացի մասնագիտությունը կյուրացնեն Սերգեյ Իրտուգանովը, Ալեքսանդր Կոլյաբինը, Սերգեյ Տետերյատնիկովը:
Առաջիկայում նրանք կսկսեն դասընթացները, որոնք կտևեն երկու տարի։
Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն մասնագետներին Ռուսաստանի դաշնային տիեզերական ծրագրի կատարումն ապահովելու նպատակով։
Կենտրոնի մասնագետներն ընդհանուր առմամբ 2 229 բանավոր և գրավոր դիմումներ են ստացել։ Ջոկատում կարող են հայտնվել մինչև 35 տարեկան, ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն, հիմնականում` տեխնիկական։
Հարություն Կիվիրյանը ծնվել է 1993թ. օգոստոսի 23-ին Մայկոպում։ 2015թ. ավարտել է Ուստինովի անվան բալթյան պետական տեխնիկական համալսարանը, որակավորումը` ինժեները, մասնագիտացումը` հրթիռաշինություն։ 2012-ից մինչև 2015 թվականը ուսումնառությունը շարունակել է «թևավոր հրթիռների համալիրների շահագործում և վերանորոգում» ռազմական ամբիոնում, ստացել լեյտենանտի կոչում:
Հարություն Կիվիրյանն առաջին հայն է խորհրդային, ռուսական տիեզերագնացների ջոկատում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.