Վարչապետի աշխատակազմում 2020 թվականին 441 միլիոն դրամի պարգևավճար են ստացել
2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:
AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 441.693.600 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է շուրջ 920.000 ԱՄՆ դոլարին։
Վարչապետի աշխատակազմին խնդրել էինք տարվա կտրվածքով պարգևավճարների մասին տեղեկությունը տրամադրել նաև ըստ ամիսների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պատերազմի օրերին և դրանից հետո կառույցում պարգևավճարներ հատկացվել են, թե՞ ոչ։ Մինչդեռ մեզ տրամադրվել է ոչ թե հատկացված պարգևավճարների չափն ըստ ամիսների, այլ պարգևատրման տարեկան ֆոնդի բաշխումը 12 ամիսների վրա, ինչից անհնար է հասկանալ, թե ո՞ր ամիսներին և որքա՞ն պարգևավճար է հատկացվել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.