Բակո ՍԱՀԱԿՅԱՆ․ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՉԵՆ ԱՐԵԼ
Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:
-Պարո՛ն Նախագահ, 2020 թվականի պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են եղել ղարաբաղյան գործընթացի հնարավոր սցենարների և դրանց լուծումների շուրջ։ Ինչի՞ շուրջ են եղել այդ քննարկումները։
-Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ժամանակաշրջաններում քննարկել ենք Արցախի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամենատարբեր հարցեր։ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո մեծ ջանքեր ենք գործադրվել արտաքին քաղաքականության, անվտանգության ուղղություններում՝ Արցախի շահերն առաջ մղելու, բանակցային գործընթացում ճիշտ դիրքավորում ապահովելու, ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու և հետպատերազմյան գործողությունների վերականգնողական շրջանից հետո, Արցախը զարգացման և անվտանգության ամրապնդման նոր փուլ մտցնելու համար։
-Պարոն Նախագահ, իսկ արդյոք բանակցային պրոցեսում եղե՞լ է որևէ սցենար, որը Հայաստանի նախկին իշխանությունը պարտադրել է Արցախի իշխանություններին: Ուղիղ հարցնեմ՝ արդյո՞ք Հայաստանի նախկին իշխանությունները Արցախին պարտադրել են միակողմանի զիջումներ, մասնավորապես, խոսքը տարածքային զիջումների մասին է։
-Միանգամից նշեմ՝ ոչ։ Հայաստանի նախկին իշխանությունները միակողմանի զիջումների (տարածքային) առաջարկ չեն արել, նման բան չի քննարկվել։
Մեր համագործակցությունն ու երկխոսությունը Հայաստանի ղեկավարների հետ եղել է ազնիվ, շիտակ, կառուցողական և ցանկացած քննարկում եղել է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում։
Ինչպես Ապրիլյան մարտական գործողություններից հետո, այնպես էլ դրանից առաջ, Հայաստանի ղեկավարությունը մշտապես մեզ հետ կիսվել է բանակցային գործընթացի տարբեր հարցերի շուրջ, սակայն դրանք ոչ թե պարտադրման, այլ մեզ տեղեկացնելու, մեր հետ քննարկելու, մեր տեսակետը լսելու նպատակ են ունեցել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.