ԱԱԾ-ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին
Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողները, որոնք օրերս ազատ էին արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ՀՀ տարածքում էին հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու հետևանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փետրվարի 1-ին հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողներ։ ԱԱԾ–ն նրանց ձերբակալել էր հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ` հասկանալու, թե ինչի դիմաց են այդ զինծառայողներին ազատ արձակել։
«Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում»,–նշված է ԱԱԾ պատասխանում։
Միաժամանակ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ գործընթացն իրականացվել է նկատի ունենալով, որ հայկական կողմից ևս նմանատիպ դեպք է եղել, և փոխադարձ համաձայնությամբ, նույն ընթացակարգով հարցը լուծվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».