ՀՀ զորամասերից մեկում 27–ամյա պայմանագրային զինծառայող է մահացել
Փետրվարի 9-ին, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին:
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փետրվարի 8-ին և 9-ին փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 14:24
Депутат Национального Собрания Армении от фракции "Честь имею" Тигран Абрамян навестил пятерых членов общественной организации "Азатазен" в абовянском СИЗО.
-
2024-05-17 14:22
Жители села Киранц разблокировали участок межгосударственной трассы из Армении в Грузию, перекрытый вчера на фоне решения комиссии по делимитации о передачи части земель села под контроль Азербайджана.
-
2024-05-17 14:20
Президент Азербайджана Ильхам Алиев и президент Беларуси Александр Лукашенко посетили оккупированный армянский город Шуши.
-
2024-05-17 14:17
Вы лжете, она такого не говорила. В этой записи ничего подобного не написано. Об этом заявил в беседе с журналистами в парламенте Армении 17 мая министр экономики Геворк Папоян, комментируя публикации прессы о том, что его супруга обозвала участников акций протеста «скотинами».