Последние новости

Հրանտ Բագրատյան․ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում

Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին փաստաթղթերով Սյունիքում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, Բագրատյանն ասաց

«ՀՀ-ից տարածքներ են խլում։ Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղում մնացել է 2 500 քառակուսի մետր, Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան, տալաշ-տալաշ 2500-ը Ալիևը նաղդ վերցնելու է, որ հետո որոշի Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։ Ամբողջ այդ ճանապարհը հայկական է, ճանապարհը տեղ-տեղ անցել են, խորացել են դեպի մեր տարածք, վերցրել են Դավիթ Բեկ- Գորիս, Կապան- Ճակատեն հատվածները»։

Դիտարկմանը, թե դա Google հավելվածի քարտեզագրմամբ է կատարվում, Հրանտ Բագրատյանն ասաց

«Իսկ Google-ը ո՞ւմից է դա վերցրել, օդի՞ց, օպերատորը վոդ է արել չէ՞։ Ճանապարհը կառուցվել է Խորհրդային միության օրոք, հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ, ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհուրդը բան չի արել։ Կան ռազմական քարտեզներ, Google-ը Խորհրդային միության ռազմական քարտեզներ է նայե՞լ, Google-ը կաշառքը վերցրել է, էդ գիծը տարել է, վաղը կարող է գնանք էդ գիծը էլի գնա դեպի արևմուտք, չեք հասկանում այսքան բանը»։

Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում «Դելիմիտացիա արված է, դեմարկացի՝ չկա, որպես հիմք ընտրվում է օրինակ, ռազմական քարտեզները, օրինակ՝ Գորիսի և Լաչինի շրջգործկոմը այդպիսի որոշում են ընդունել։ Այսինքն՝ այնպես չէ, որ ՀՀ սահման չկա, ՀՀ սահման կա, եթե մեկն ասում է, որ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն ՀՀ չկա»։

Տեղի ունեցող գործընթացներում Հրանտ Բագրատյանը մեղադրում է նաև ՀՀ նախագահին։

«123-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է, այլ Նիկոլը չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարկված էլ չէ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ