ԱԻՆ․ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում. գրանցվել է շուրջ 20 հետցնցում
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.