Գյուղապետ․ Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին
Սյունիքի մարզի Ագարակ գյուղում հաճախակի են հնչում կրակոցներ. հակառակորդը կրակում է տրամաչափի զինատեսակներից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։
Նա ասաց, որ հիմա կրակոց չկա, սակայն հակառակորդն այնքան մոտ է, որ ամեն րոպե էլ սպասում են կրակոցի. «Խնդիրը ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ ասել են՝ էլ չեն կրակի»։
Սարգսյանի խոսքով՝ գյուղի ներքևի հատվածում 1 կմ հեռավորության վրա է թշնամին, իսկ վերևի հատվածից հակառակորդն առաջ է եկել. 4 կիլոմետրից հսկում են։
Սահակյանն ասաց, որ գյուղում 40 տուն կա. հարևան գյուղում տներն ավելի շատ են, այնտեղ նույնպես հնչում են կրակոցներ։
«Օդ են կրակում՝ վախեցնելու համար։ Տեսնում են, որ երեխաները դրսում խաղում են, դրա համար էլ կրակում են, որ վախենան»,- ասաց նա։
Գյուղապետի խոսքով՝ գյուղում արոտավայրերի խնդիրը կա. «Գարունը շուտով կբացվի, արոտավայր էլ չկա։ Ամբողջն իրենց վերահսկողության տակ է։ Հարցն ինչ լուծում ստանա, իրենց է պատկանում արդեն»։
Նա ասաց, որ նոյեմբերի 10-ից հետո Ագարակի ճանապարհը փոխվել է, այլընտրանքային ճանապարհից են օգտվում, որն էլ անմխիթար վիճակում է։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.