Ալիևը «թույլատրեց» Ռուսաստանին երկաթգիծ բացել դեպի Հայաստան
Տրանսպորտային նախագծերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման և Ղարաբաղում պատերազմի ռիսկը նվազագույնի հասցնելու գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը կարևոր դեր են խաղում երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման և պատերազմի ռիսկը զրոյի հասցնելու համար, և դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Ադրբեջանը (այս նախագծերի իրականացման միջոցով` խմբ.) կապվում է Նախիջևանի, Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան», - ասել է Ալիևը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:
Նրա խոսքով` այդ նախագծերը թույլ կտան Ռուսաստանին և Իրանին երկաթուղային կապ ունենալ Նախիջևանի հետ: «Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն կլինի: Այսինքն, կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»:
Ալիևը շեշտել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը հնարավորություն տվեց այդ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Նշենք, որ Ալիևը Ֆիզուլիում սկսել է Հորադիզ–Աղբենդ երկաթուղու կառուցումը: Նոր երկաթգծի երկարությունը 100 կմ է: Ճանապարհը կնպաստի ուղիղ երկաթուղային կապի ստեղծմանն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.