Վազգեն Մանուկյան․ Փետրվարի 20-ի հանրահավաքին ոստիկանական ուժերը ուժ չեն կիրառի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 20-ին ոստիկանությունը ուժ չի կիրառի, որովհետև այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
Հարցին, թե ինչ նախադրյալներ կան, որ հանրահավաքը մեծ է լինելու, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բայց ո՞ր նախադրյալներ են փոխվել, որ քիչ մարդ լինի: Մենք ունեցել ենք սարսափելի պարտություն պատերազմում: Շատերն ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է մենք պարտվելու էինք: Ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել, և ինչ կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր: Դա մի կողմ, պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց: Ինչու դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, երից հետո մենք պրոբլեմներ ունեցանք Սյունիքի սահմանին:
Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ի՞նչ է լինելու Հայաստանում: ՀՀ-ում մի ղեկավար, որ ման է գալիս բրոնիժիլետով, տասնյակ մեքենաներով, անընդհատ հավաքում է ոստիկաններին: Երկրի ղեկավար, որը արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ինչ իրենից պահանջեն, կանի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ձևավորվել են այն խմբերը, ջոկատները, որոնք պետք է գնան պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տները, ինչպես ինքն ասել էր նախորդ հավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ինքն այդ առաջարկը կանի իր գործընկերներին փետրվարի 20-ին:
Հարցին, թե արդյոք հնարավոր է առաջ գան «ռոմանտիկներ», որոնք կցանկանան զենքի ուժով հարցեր լուծել, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդպիսի դեպքեր լինում են միայն այն դեպքում, երբ քաղաքական կյանքը կանգնում է: Այդ դեպքում հայտնվում են մարդիկ տարբեր ցնդաբանությամբ, որոնք անում են քայլեր, որոնք վտանգավոր են մեր պետության համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.