Իշխան Սաղաթելյան․ Հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու
Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ամիսների ընթացքում քաղաքացիներին բողոքի ձայն հնչեցնելու, լսելի լինելու և հայրենիքի կործանման դեմ պայքարի հարթակ ունենալու հնարավորություն մեծապես ընձեռվեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների շնորհիվ։
Մեր պայքարի արդյունքում կապիտուլյացիա ստորագրած, սակայն իշխանությունն ամեն կերպ պահելու պատրաստ իշխանությունները հայտնվեցին հոգեվարքի մեջ։ Հասարակության լայն շերտերում, քաղաքական շրջանակներում ձևավորվեց աննախադեպ կոնսենսուս։ Այսօր արդեն պատկերը հստակ է՝ բարիկադի մի կողմում չարիքի կառավարությունն է՝ իր ղեկավարով և մերձավորներով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը։
Սակայն անգամ այս աղետի գլխավոր մեղավորը լինելով՝ իշխանությունները, սեփական, նեղ անձնական և խմբակային շահերը գերադասելով հայրենիքի շահից, չեն ցանկանում ի գիտություն ընդունել հասարակության լայն զանգվածների ներկայացրած՝ հեռանալու հստակ պահանջը։ Ուստի հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու։
Այս ամիսների ընթացքում Հայրենիքի փրկության շարժման՝ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանը մեր պայքարի հարթակներից մեկն էր, որի շնորհիվ հանդիպեցինք, լսեցինք և զրուցեցինք մեր հազարավոր քաղաքացիների հետ։ Այսօրվանից, սակայն, փոխվում է մեր պայքարի մարտավարությունը։ Կարևորելով յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու՝ լսված լինելու իրավունքը՝ Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում։
Հայրենիքի փրկության համար ծավալված մեր աննահանջ պայքարը շարունակվում է, մինչև չարիքի կառավարության հեռացում և Հայաստանի հզորացման նախադրյալների ստեղծում։
Կհանդիպենք Ազատության հրապարակում։
Իսկ գլխավոր ժամադրությունը մնում է նույնը՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.