Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու կասկածանքով ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների կողմից հակառակորդի զինված ուժերին տեղեկություններ տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։
«Հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (պետական դավաճանություն) հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 06:56
Издание Axios, написавшее материал о беспрецедентной атаке ВС Украины на на десятки стратегических бомбардировщиков на нескольких базах на территории России, позже отредактировало свою публикацию.
-
2025-06-02 06:54
Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян сделала публикацию под названием «Я принимаю эту войну».
-
2025-06-02 06:50
Украинские переговорщики на переговорах, запланированных на 2 июня в Стамбуле, представят российской стороне предложенную дорожную карту по достижению прочного мирного урегулирования, говорится в копии документа, попавшей в распоряжение Reuters.
-
2025-06-02 06:45
Киевом совершен теракт с FPV-дронами в отношении аэродромов в Мурманской, Иркутской, Ивановской, Рязанской и Амурской областях, сообщили в Минобороны России.