Համավարակի պատճառով Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների թիվը կրճատվել է գրեթե 95%
2020-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելությունների ինտենսիվությունը ցածր էր: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա պարզաբանեց, որ սովորաբար ցուցանիշը տատանվում է տարեկան 95 հազարից 100 հազար այցելուի միջև, 2019 թվականին թանգարան 95 հազար մարդ է այցելել, որի 95 տոկոսն արտերկրից ժամանած տուրիստական խմբերն էին:
«2020-ին մոտ 5 հազար այցելու է եղել: Տուրիստական հոսքերի կրճատումը, իհարկե, ազդում է նաև այս ցուցանիշի վրա: Բացի այդ, թանգարանը փակվեց կորոնավիրուսի պատճառով, ապա այցելուների համար բացվեց առաջին հարկը: Հիմա (արդեն երկու շաբաթ է) հաստատությունն ամբողջովին բաց է»,- հավելեց Մարությանը:
Տնօրենը շեշտեց, որ նախորդ տարի թանգարան-ինստիտուտին աուդիոգիդեր նվիրեցին, և հաստատության աշխատակիցները համապատասխան տեքստեր են նախապատրաստել, որոնք կթարգմանվեն օտար լեզուներով, որպեսզի մարդիկ իրենք կարողանան շրջել թանգարանով և լսել ձայնագրությունը:
«Մենք մեր ուժերով հրապարակումներ ենք պատրաստում, կարգի ենք բերել գրքերի վաճառքի սենյակը: Ակնկալում ենք, որ ապագայում շատ այցելուներ կլինեն»,- եզրափակեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 16:44
Арестованный властями Армении российский предприниматель и меценат Самвел Карапетян подал в суд на проправительственного блогера Романа Багдасаряна, требуя опровержения и выплаты 6 миллионов драмов.
-
2025-07-09 16:37
Парламент Арцаха организовал слушания по вопросу социальных программ для вынужденно перемещённых арцахцев. Об этом сообщило телевидение Арцаха.
-
2025-07-09 16:36
Последователи Армянской Апостольской Церкви со всего мира сформировали Всеармянский совет по защите Армянской Церкви. В распространенном Советом заявлении, в частности, отмечается:
-
2025-07-09 16:33
Следственный комитет возбудил уголовное дело после взрыва артиллерийской мины на военном полигоне в Армении. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь ведомства Кима Авдалян.