Իշխան Սաղաթելյան․ Պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը
Մենք սադրանքների չենք գնալու: Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթից առաջ լրագրողների հետ զրույցում շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Սադրանքների չենք գնալու, բայց երբեք էլ թույլ չենք տալու որևէ մեկը նման սպառնալիքներով ահաբեկի մեր ժողովրդին: Մենք կազմակերպված ձևով քշելու ենք այս իշխանությանը: էդ ծերունի ավազակը և մյուսները թող մտածեն (տարբեր դեսպանատների հետ բանակցություններ վարելով) իրենց քաղաքական ապաստանի մասին, որովհետև իրենք լավ գիտեն` պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը: Հակառակ դեպքում՝ պատասխան են տալու ամեն ինչի համար»,- ասաց Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ գործող իշխանություններից ամեն ինչ սպասում է, իսկ կրակելու մասին հայտարարությունը դիտարկում է ոչ միայն իբրև սպառնալիք, այլև միանգամայն հավանական գործողություն:
«Չի կարող հայ ժողովրդին ղեկավարել իր սեփական ժողովրդին կոտորած իշխանությունը»,- ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.