ՀՅԴ Բյուրոն կոչ է անում իշխանություններին առանց ժամանակ երկարաձգելու հրաժարական տալ
Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոններից: ՀՅԴ Բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ իշխանությունները պետք է անսան հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես և մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ նախագահի, կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական և հանրային այլ շերտերի ձայնին։
«Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական և այլ հետևանքների վերացմանը»,–նշված է Բյուրոյի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ պատերազմից անցել է գրեթե 4 ամիս, սակայն մի շարք խնդիրներ ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Լուծված չեն գերիների, սահմանազատման և այլ հարցեր։
Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում շրջանառվում այն խոսակցությունների վերաբերյալ, ըստ որոնց` Հայաստանի իշխանությունները հնարավոր ինչ-ինչ տնտեսական և այլ բնույթի վտանգավոր գործարքներ կարող են կնքել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.