Լեոնիդ Կալաշնիկով. Երբեք Հայաստան չի գա հակառուսական ուժ
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի կարծիքով՝ Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա, որի պահպանման օգտին է հանդես գալիս հանրապետության բնակչության մեծամասնությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, իհարկե՝ չէինք ցանկանա, որ այդ տուրբուլենտությունը դրանց վրա անդրադառնար»,- ասել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ անցած տարիներին նախկին ԽՍՀՄ երկրներում տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել, բայց «բոլոր իշխանափոխությունների և հեղափոխությունների ժամանակ, որոնք այնտեղ տեղի են ունեցել», նրանց մեծամասնությունը շահագրգռված է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններով, տեղեկացնում է News.am-ը:
«Հայաստանի համար դա հատկապես արդիական է, ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որևէ հակառուսական ուժ: Ավելի շուտ, այն փորձեց մի քանի տարի առաջ գլուխ բարձրացնել, բայց աջակցություն չստացավ»,- շարունակեց Կալաշնիկովը՝ հստակեցնելով, որ նկատի ունի արտասահմանից աջակցություն ստացող ՀԿ-ներին: Նրա խոսքով՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, «բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 07:32
Президент России Владимир Путин уволил Михаила Богданова с поста заместителя министра иностранных дел РФ, говорится в подписанном указе, сообщает Lenta.ru.
-
2025-07-10 07:28
Огосударствление ЗАО "Электрические сети Армении" – это форма политической репрессии и грубое нарушение права собственности и принципа верховенства закона. Об этом говорится в заявлении партии первого президента Армении Левона Тер-Петросяна "Армянский национальный конгресс" (АНК).
-
2025-07-10 07:24
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова депортируют из России, сообщает Shot.
-
2025-07-10 07:19
Власти намерены назначить главу Службы государственного контроля, бывшего губернатора Котайкской области Романоса Петросяна управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА). Об этом сообщает Armlur.am со ссылкой на свои источники.