Նախագահն ունի եռօրյա ժամկետ Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումն արտահայտելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:
ՀՀ նախագահականից հայտնում են, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար:
Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում: Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:
Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:
Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:
Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան», - ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.
-
2025-05-20 05:42
В Баку прошло очередное заседание так называемого "суда" над пленными лидерами Нагорного Карабаха. В рамках процесса был допрошен бывший президент Арцаха Бако Саакян.