Մեղրիի համայքնապետ․ Ես չեմ ուզում առնչվել արկածախնդիր ու անապագա իշխանության հետ
Այսօր մենք կանգնած ենք մեր պետականության ու ինքնիշխանության կորսման եզրագծին։ Այս մասին Մեղրի համայնքի բնակիչներին ուղղված իր հայտարարության մեջ նշել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Իրավիճակն իրապես ծայրահեղ է, որովհետև մի կողմից պետական ապարատն է պարալիզացված, մյուս կողմից ամենօրյա մարտահրավերներն են մեր դուռը թակում, իսկ մեկ այլ կողմից վարչապետի աթոռին հայտնված և երկիրն այս օրին հասցրած անձն իր ամեն մի խոսքով, ելույթով գրգռում է առանց այդ էլ շիկացած վիճակը։
Կցանականայի իմ, համայնքի ավագանու և թիմակիցներիս անվերապահ աջակցությունը հայտնել ՀՀ ԳՇ-ին և Օնիկ Գասպարյանին։ Մարդու, որի կենսագրությունը, անցած ճանապարհն ամբողջապես պետական այրի վարքի դրսևորման լավագույն օրինակ է։
Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, չեմ խուսափում ասել՝ էլիտա, ունեցել և ունի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ներդրում, և ես՝ որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր (առօրյա խոսակցականում ասում ենք՝ քյալլագյոզ), որոշումներում՝ իմպուլսիվ, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ, տեսնել նրա քաղաքական կուրսը, որը տանում է անդունդ։
Պատերազմող երկրի սպան բաց նյարդի պես է զգում այս երկիրն ու սպասվող ոտնձգությունները, իսկ ես օրվա մեծ մասն եմ անցկացնում նրանց հետ և բանակի պրիզմայով եմ նայում պետությանը, նրա խնդիրներին ու հոգսերին։
Ուզում եմ սթափության և ողջախոհության կոչ անել՝ հանուն երկրի ներքին կայունության, հանուն երերող այս երկրի առողջացման։ Հույս ունեմ, որ ժողովրդի հավաքական գիտակցությունը և ինքնապահպանման բնազդն ի վերջո կհաղթի երկրպագության և միջնադարյան ծես հիշեցնող այս մոլագար դրսևորումներին։
Հայոց բանակի ու սպայի կողքին եմ, նրա զինվորն եմ և ամեն պահի պատրաստ եմ սատարել նրան։
Հարգանքով՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան»,- ասված է հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.