Վարդան ԱՐԱՄՅԱՆԸ՝ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ցուցանիշներին: Նա մասնավորապես նշել է` վեահաստատում է ավելի վաղ արած իր դիտարկումն առ այն, որ 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում՝անհասանելի: Գրառումը՝ ստորև.
«Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:
Ինչպես և ակնկալվում էր, տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.
Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,
Արդյունաբերություն – անկում՝ -10.8%
Շինարարություն – աճ՝ 0.8%
Առևտուր – անկում՝ -15.1%
Ծառայություններ – անկում՝ -10.3%
Գնաճ - 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)
Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%
Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%
Արտահանում – անկում՝ -11.3%
Ներմուծում –անկում՝ -20%
Իհարկե այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի, ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը: Հետևապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".